ԱԳՈ-Ի ԽՄԲԻ ԱՅՑԸ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՋՈՂ ԱՎԱՐՏԻ ԽԹԱՆ Է28 հունիսի 2005 - 09:40 AMT PanARMENIAN.Net - ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի ներկայացուցիչները` ԵԽ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Ռոլանդ Վեգեների գլխավորությամբ, հանդիպել են ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը մասնակցում էր ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը նշել է, որ այցը խթան կհանդիսանա, որպեսզի Հայաստանը հաջողությամբ ավարտի իր համար բացառիկ նշանակություն ունեցող սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ Սթրասբուրգում վերջին օրերի աշխատանքը դրական արդյունք է տվել` ընդգծելով, որ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւը վճռորոշ ազդեցություն կունենա Հայաստանի սահմանադրական գործընթացների հետագա զարգացման վրա, քանզի մեր երկիրը նոր` որակական փոփոխությունների հեռանկարի առջեւ է կանգնած: Թորոսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի քաղաքական ուժերը կարդարացնեն ժողովրդի սպասելիքները: Նա նաեւ հույս է հայտնել, որ ընդդիմության եւ իշխանությունների միջեւ գոյություն ունեցող ներքին լարվածության հաղթահարումը, սահմանադրական փոփոխությունների դրական ելքի պարագայում, հիմք կհանդիսանա նրանց հետագա համագործակցության համար: Իր հերթին, Ռոլանդ Վեգեները բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը սահմանադրական փոփոխությունների լիարժեք նախագիծ ունենալու ուղղությամբ` կարեւորելով կոալիցիայի եւ ընդդիմության համագործակցությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Ընտրական օրենսգրքին եւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա |