ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ ԱՄԿ ԱԶԳԱՅԻՆ ԹՂԹԱԿՑԻ ՊԱՇՏՈՆ28 հունիսի 2005 - 10:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆրիդրիխ Բութլերին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ֆ.Բութլերը ծանոթացրել է ՀՀ ԱԳՆ ղեկավարին Հայաստանում ԱՄԿ գործունեությանը, որն իր մեջ ներառում է մի քանի ուղղություններ. ներդրում աղքատության վերացման ծրագրում, աջակցություն նոր աշխատատեղերի ստեղծմանը, ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործմանը, ինչպես նաեւ` նպաստում գլոբալ գործընթացներին Հայաստանի ինտեգրմանը: Վարդան Օսկանյանը ողջունել է կազմակերպության` Հայաստանում Ազգային թղթակցի պաշտոն հիմնելու որոշումը, որի միջոցով նախատեսվում է առավել արդյունավետորեն կարգավորել ՀՀ կառավարության ու կազմակերպության հարաբերությունները: Վ.Օսկանյանը կարեւորել է Հայաստանի անդամակցումը ԱՄԿ-ին` ընդգծելով, որ ԱՄԿ չափորոշիչների որդեգրումը ծառայում է ոչ միայն Հայաստանի սոցիալական խնդիրների կարգավորմանը, այլեւ զգալիորեն ազդում է երկրի տնտեսական զարգացման եւ միջազգային վարկանիշի բարձրացման վրա: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը |