ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ28 հունիսի 2005 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն այսօր հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալ Ահմադ Արնուսին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Սիրիայի արտաքին գործերի եւ ֆինանսների նախարարությունների համատեղ պատվիրակությունը հունիսի 28-30-ը Հայաստանում է գտնվելու հերթական քաղաքական խորհրդակցություններն անցկացնելու, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սիրիայի կառավարությունների միջեւ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելու նպատակով: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների դիրքորոշումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության հեռանկարներն ու մերձավորարեւելյան ու հարավկովկասյան տարածաշրջանային խնդիրները: Հատուկ ուշադրություն է հատկացվել իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |