ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐ. ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՁԳՏԵՆՔ ԵՏ ՉՄՆԱԼ ԱՇԽԱՐԱՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԱԿՆԵՐԻՑ

PanARMENIAN.Net - Երկու տարի անց Հայաստանի Զինված ուժերը լիովին համալրված կլինեն մասնագիտական սպայակազմով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահին կից ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, հանդես գալով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտների առջեւ: Սերժ Սարգսյանը մատնանշել է բանակի մարտունակության պահպանման եւ ամրապնդման անհրաժեշտությունը: Նրա խոսքերով, «դա հնարավորություն կտա արժանապատվորեն բանակցել մեր թշնամու հետ եւ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեր ժողովրդի համար բարենպաստ լուծմանը»: Բացի այդ, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ընդգծել է երկրի Զինված ուժերի կատարելագործման կարեւորությունը: «Մենք պետք է ձգտենք ետ չմնալ աշխարահի լավագույն բանակներից: Մինչեւ 2015 թվականը մենք կլուծենք այդ խնդիրը: Հիշեք երկու բան` կառավարությունը այսօր ի վիճակի է ապահովել Հայաստանի ԶՈՒ-ին այն ամենով, ինչ անհրաժեշտ է, ցանկացած թշանմու հաղթելու համար»,-նշել է նա: Նշենք, որ այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի երեք հարյուր կուրսանտներ ստացել են լեյտենանտի կոչում: Պաշտպանության նախարարի հրամանով, բոլոր շրջանավարտներին շնորհվել են կոչումներ եւ պաշտոններ: Գերազանց ավարտողներին դիպլոմները հանձնել է անձամբ նախարար Սարգսյանը, հաղորդում է «Ռեգնում» գորոծակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---