ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

PanARMENIAN.Net - Եռօրյա այցով Լիբանանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է երկրի նախագահ, գեներալ Էմիլ Լահուդին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նախագահին փոխանցելով Ռոբերտ Քոչարյանի ողջույնները` Վ. Օսկանյանը նշել է, որ Հայաստանում ուշադրությամբ են հետեւում բարեկամ Լիբանանում ընթացող զարգացումներին եւ ուրախ են, որ երկրում վերահաստատվում է կայունությունը, ինչի մեջ որոշիչ են եղել նաեւ անձամբ Էմիլ Լահուդի ջանքերը: Անդրադառնալով հայ-լիբանանյան միջպետական հարաբերություններին, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ գոյություն ունեցող քաղաքական բարձր մակարդակի գործակցությանը վերջին տարիներին գումարվում է նաեւ գործարար շրջանակների փոխադարձ հետաքրքրությունը, ինչի շնորհիվ առանձին բնագավառներում նկատելիորեն աճում են լիբանանյան ներդրումները Հայաստանում, մասնավորապես, փոքր եւ միջին բիզնեսում: Այնուհետեւ զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Վ.Օսկանյանն ընդհանուր գծերով ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա ընթացքը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման վիճակը եւ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---