ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՄՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության(USAID) հայաստանյան գրասենյակը հայտարարել է նոր ծրագրի մեկնարկի մասին, որը նպատակ ունի խորացնել հարկային բարեփոխումները Հայաստանում: Հարկային ոլորտի բարելավման ծրագիրը, որի իրականացման համար պայմանագիր է կնքվել Booz Allen Hamilton ընկերության հետ, հիմնականում միտված է լինելու Պետական հարկային ծառայության կառավարման բարելավմանը` նպատակ ունենալով մեծացնել Հայաստանում հարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ: «Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության ազդեցիկ տնտեսական աճը վերջին երեք տարիներին` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կաշխատի Պետական հարկային ծառայության հետ մեծացնելու հարկային եկամուտներն ու դրանով իսկ պետությանն ապահովելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ առողջապահական, կրթական ու այլ նշանակալի ծախսերը հոգալու համար», - ասվում է USAID հայաստանյան գրասենյակի հաղորդագրության մեջ: Հարկային ոլորտի բարելավման ծրագիրը նախապատրաստվել է ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ու Արժույթի միջազգային հիմնադրամի համատեղ ջանքերով, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---