ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՏՅԱԳԼՈՅԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Տյագլոյի հետ, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Ռ.Քոչարյանը շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Նա հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման ընթացքը գնահատել է արդյունավետ` ընդգծելով այդ գործում դեսպանի ներդրումը: Վլադիմիր Տյագլոն իր հերթին երախտագիտություն է արտահայտնել պաշտոնավարության ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից ցուցաբերված աջակցության համար: Նա նշել է, որ Հայաստանում անցկացրել է հրաշալի տարիներ եւ հեռանում է երկրից ամենաջերմ զգացումներով ու վառ տպավորություններով:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---