ԵԱՀԿ-Ն ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԿԱՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական պատվիրակության ղեկավար Ալեքսի Հարկոնեին` ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի տնօրեն Վլադիմիր Պրյախինի ուղեկցությամբ, տեղեկացնում է Մայր աթոռ Սբ. Էջմիածնի մամուլի ծառայությունը: Ամենայն Հայոց Հայրապետը ներկայացրել է Հայ Եկեղեցու անցած պատմական ուղին, մասնավորապես, նշել է Եկեղեցու առջեւ ծառացած դժվարությունները, մարտահրավերները, ինչպես նաեւ ժողովրդի հոգեւոր դաստիարակությանն առնչվող եւ այլ հարցեր: «Մենք ուզում ենք մեր շնորհակալությունը բերել ձեր կազմակերպությանը` ձեր ներդրած ջանքերի համար` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, համագործակցության ոգին զորացնելու, մարդկանց բարօր կյանքի պայմաններ ստեղծելու գործում»,- նշել է Գարեգին երկրորդը: Իր հերթին, Հարկոնեն անդրադարձել է Հայաստան այցի մանրամասներին` շեշտելով, որ այցը լավ հնարավորություն է ընձեռել իրեն ճանաչելու Հայաստանը եւ հայ ժողովրդին, ինչպես նաեւ կարեւորել է Կաթողիկոսի հետ իր հանդիպումը: «Հայ հասարակության միաբանության գործում կարեւոր է Հայ եկեղեցու դերը»,- նշել է Ալեքսի Հարկոնենն: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ հնարավորինս կանի` նպաստելու ղարաբաղյան հակամարտության շուտափույտ կարգավորմանը: Հանդիպման ավարտին Հարկոնեն Կաթողիկոսին փոխանցել է նաեւ Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու պատրիարքի եղբայրական ջերմ ողջույնները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---