ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԵՐՔԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ10 սեպտեմբերի 2005 - 07:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ուշադիր հետեւում է Ուկրաինայում ընթացող իրադարձություներին եւ կարեւորում է այդ երկրի կայունությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է անդրադառնալ կառավարական ճգնաժամը Ուկրաինայում հայ-ուկրաինական հարաբերությունների վրա: Հայաստանի ԱԳՆ վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Յուշչենկոյին կհաջողվի շուտափույթ ձեւավորել նոր կառավարություն եւ հաղթահարել ժամանակավոր դժվարությունները: «Հայ-ուկրաինական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության եւ պետությունների փոխադարձ վստահության վրա: Այսօր մեր երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Մենք վստահ ենք, որ Ուկրաինայի ներքին զարգացումները որեւէ կերպ չեն անդրադառնա մեր հարաբերությունների վրա»,-ընդգծել է հայկական արտաքին քաղաքականության գերատեսչության մամլո քարտուղարը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |