ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է, ՈՐ ԻՐԱՔԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԾԱՌԱՅԻ ԱՅԴ ԵՐԿՐԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԻՆ

PanARMENIAN.Net - «Հայաստանում ուշադիր հետեւում են իրաքյան սահմանադրության ընդունման գործընթացին»,- այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, խոսելով ընթացիկ տարվա հոկտեմբերին նոր սահմանադրության ընդունման հարցով Իրաքում կայանալիք հանրաքվեի մասին` ի նկատի ունենալով, որ Հայաստանը մասնակցում է Իրաքի վերականգնմանը: «Իրաքի պես բազմակրոն եւ բազմազգ երկրում, քաղաքական, եւ հատկապես Սահմանադրության կայացման հետ կապված գործընթացները որքան կարեւոր եւ առանցքային, նույնքան բարդ եւ խնդրահարույց են: Մենք գնահատում ենք իրաքյան քաղաքական ուժերի կամքն ու ջանքերը այդ ուղղությամբ: Հավատում ենք, որ իրաքցիների հանձնառությունն երկրի կայունության եւ ապագա բարգավաճման նկատմամբ կնպաստի այնպիսի Սահմանադրության կայացմանը, որը կհամապատասխանի Իրաքի ժողովրդի կենսական շահերին»,-հայտարարել է Ա.Կիրակոսյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---