ՀՀ խորհրդարանի խոսնակը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ քարտուղար Միխաիլ Կրոտովի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղար Միխաիլ Կրոտովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հոկտեմբերի 5-ին Երեւանում մեկնարկող ԱՊՀ ՄԽՎ տնտեսության ու ֆինանսների եւ գիտության ու կրթության հանձնաժողովների նիստերին առնչվող հարցեր: Մ.Կրոտովը Արթուր Բաղդասարյանին իրազեկել է ԱՊՀ ՄԽՎ-ի ընթացիկ աշխատանքների մասին: Բացի այդ քննարկվեցին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի աշխատանքներին առնչվող խնդիրներ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---