ՀՀ ԱԺ նախագահը եւ Լատվիայի նախագահը քննարկել են երկու երկրների միջ- ուղիղ չվերթի հաստատման հարցը

PanARMENIAN.Net - Այսօր Լատվիայի Հանրապետության նախագահ Վայրա Վիկե Ֆրեյբերգան Ազգային ժողովում հանդիպեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների եւ պատգամավորների հետ: Արթուր Բաղդասարյանը կար-որեց Լատվիայի փորձը եվրաինտեգրման ճանապարհին, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումը - ռեգիոնալ կապերի ամրապնդումը: Կողմերը անդրադարձան նա- առ-տրատնտեսական ու գիտամշակութային կապերին, քննարկվեց երկու երկրների միջ- ուղիղ չվերթի հաստատման հնարավորությունը, որը կարող է խթան դառնալ առ-տրատնտեսական կապերի զարգացման համար: Վայրա Վիկե Ֆրեյբերգան կար-որեց սահմանադրական բարեփոխումների հաջողությունը Հայաստանում, նշելով, որ խորհրդարանները միշտ ժողովրդավարության հիմնասյուներն են - երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցությունը կար-որ դեր ունի միջպետական փոխհարաբերություններում: Նա պատրաստակամություն հայտնեց շարունակել Հայաստանի հետ բոլոր ուղղություններով համագործակցությունը: ՀՅԴ «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը շնորհակալություն հայտնեց` Լատվիայի խորհրդարանում առաջին ընթերցմամբ հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունման համար: Ի պատասխան Լատվիայի նախագահը նշեց, որ Թուրքիա իր այցի ժամանակ - նախագահի ու վարչապետի հետ հանդիպումներում անդրադարձել է հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը` կար-որելով երկրի պատմության մեջ մութ էջեր չունենալը եվրոպական ընտանիքին անդամակցելուց առաջ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---