Յուրի Մերզլյակով. Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին անխուսափելի է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով համանախագահները դեկտեմբերի 15-ին Երեւանում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ իրենց դրական վերաբերմունքն են հայտնել Հայաստանուն նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է, որ հակամարտության կարգավորման գործընթացը ընթանում է ճիշտ հունով եւ կարող է նպաստել հիմքերի ստեղծմանը հակամարտության կարգավորման, շփման գծում զինադադարի ամրագրման, իսկ ապագայում նաեւ կայուն խաղաղության հասնելու համար: Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ Երեւանում նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ Լյուբլյանայում կայացած բանակցությունների մանրամասները: Ընդ որում ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը չի բացառել այն տարբերակը, որ 2006 թվականին դրական բանակցային գործընթացի արդյունք կարող է հանդիսանալ լիարժեք բանակցային գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, որով նախատեսվում է նաեւ ղարաբաղյան կողմի մասնակցությունը: Միեւնույն ժամանակ, Յու.Մերզլյակովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին անխուսափելի է, սակայն այս հարցը պետք է որոշեն ոչ թե համանախագահները, այլ հակամարտության կողմերը:



Անդրադառնալով «Կոսովոյի տարբերակի» կիրառման հնարավորությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում, ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը հայտարարել է.«Ես մեծ զգուշավորությամբ եմ վերաբերվում դրան, եւ սկզբունքորեն, հակված չեմ որեւէ զուգահեռներ անցկացնել Կոսովոյի եւ Ղարաբաղի միջեւ: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները: Շուտափույթ համեմատություններ անելը աննպատակահարմար է»: Ըստ Սթիվեն Մաննի, «բանակցային կողմերը շատ կարծր դիրք են զբաղեցրել եւ դեռեւս նրանցից ոչ մեկը չի ցուցաբերել առավել մեղմ մոտեցում»: «Սակայն, հուսադրում է այն, որ ե'ւ Բաքուն, ե'ւ Երեւանը անկեղծորեն ցանկանում են կարգավորել հակամարտությունը, ինչն, այնուամենայնիվ, չի դյուրացնում խնդիրը»,-նշել է Մաննը: Իր հերթին, ֆրանսիական կողմից համանախագահ Բերնար Ֆասյեն հայտարարել է, որ «այսօր կա 1-1,5 տարի տեւողությամբ ոսկե պատուհան հակամարտությունը լուծելու համար, ինչը կապված է երկու երկրներում ընտրական գործընթացների բացակայության հետ»: «ԸՆտրությունները ավելորդ բարդություններ են ավելացնում առանց այն էլ շատ բարդ խնդրին»,-հայտարարել է նա:



Անդրադառնալով Քոչարյան-Ալիեւ հանդիպման հեռանկարներին` համանախագահները նշել են, որ ներկայումս քննարկվում են այդ հանդիպման անցկացման վայրը եւ ժամկետները: Նրանք նաեւ հայտարարել են, որ Լյուբլյանայում երկու երկրների արտգործնախարարներին ներկայացվել են հակամարտության կարգավորման հիմնարար հարցերին վերաբերող առաջարկները, որոնց մասին տեղեկացվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: «Բանակցությունները Ռոբերտ Քոչարյանի հետ թույլ են տալիս մեզ լավատեսությամբ լցվել մեր աշխատանքի հանդեպ»,-հայտարարել է Սթիվեն Մանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---