Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Լիտվայի դեսպանը 7 հունիսի 2013 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում վերջին տարիներին արձանագրված առաջընթացի մասին և հույս հայտնել, որ դեսպանն իր հերթին պաշտոնավարման ընթացքում անհրաժեշտ ջանքեր կգործադրի այդ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու գործում: Դեսպան Էրիկաս Պետրիկասը նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում Լիտվայի դեսպանը և հավաստիացրել, որ կանի ամեն հնարավորը` առկա ներուժն օգտագործելու և երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը նպաստելու համար: Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Էրիկաս Պետրիկասը հանդիպմանը նաև մտքեր են փոխանակել Եվրամիության շրջանակներում հայ-լիտվական հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են |