Հայաստանի ողջ ներուժը ծառայում է ղարաբաղյան հարցի կարգավորմանը

PanARMENIAN.Net - «Առաջինը եւ ամենակարեւորը, ինչ մենք շահում ենք այս իրավիճակում այն է, որ Հայաստանը շատ ավելի արդյունավետ կարող է պաշտպանել հայկական կողմի շահերը: Բանակցությունների ընթացքում կողմերի կարգավիճակը չափազանց կարեւոր է, եւ անտեսել չճանաչված պետության շահերը շատ ավելի դյուրին է, քան ճանաչվածինը»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական հեռուստաալիքներին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, բանակցային սեղանի շուրջ գոյություն ունի կարգավիճակի հարց: «Երկրորդը` ես, որպես բանակցությունների ակտիվ կողմ, մեծ հնարավորություն եմ ստանում ներկայացնելու ղարաբաղյան հարցը իմ բոլոր այցերի եւ հանդիպումների ժամանակ, լինելով սուբյեկտ, որը անմիջական պատասխանատվություն է կրում, եւ կրում է այդ բանակցությունների անմիաջական ծանրությունը: Նույնը վերաբերում է Հայաստանի արտգործնախարարին: Հավանաբար, ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանի նախագահի եւ արտգործնախագահի շփումների մակարդակը եւ պարբերականությունը դժվար է համեմատել ԼՂՀ նախագահի եւ ԱԳՆ ղեկավարի շփումների մակարդակի հետ: Արդեն երկար տարիներ է մենք հնարավորություն ունենք ակտիվ պարզաբանումներ անել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Դա մեծ առավելություն է»,-նշել է Հայաստանի ղեկավարը:

Երրոդ առավելությունն այն է, ըստ նրա, որ գործընթացում Հայաստանի նախագահի նման ներգրավվածությունը որակապես նոր մակարդակի է բարձրացնում Հայաստանի պատասխանատվությունը ԼՂՀ հանդեպ: «Ըստ էության, Հայաստանի ողջ ներուժը` դիվանագիտական, տնտեսական, պաշտպանական ծառայում է այդ հարցի կարգավորմանը: Սա լուրջ փաստարկ է: Այդ երեք հանգամանքներով է բացատրվում այն փաստը, որ Հայաստանի ներգրավումը դրական արդյունք տվեց այն առումով, որ մենք առաջարկներ ստացանք, որոնք իրականում կարող են հիմք ծառայել հակամարտության լուծման համար: Հակառակ դեպքում, մենք կարող էինք ասել, որ Հայաստանը համաձայն է կարգավորման այնպիսի տարբերակի, որին կաջակցեն Արդբեջանն ու Լեռնային Ղարաբաղը: Դա արվել է ժամանակին: Բայց այն ժամանակ մենք այնպիսի առաջակներ էինք ստանում, որոնք պետք էր մերժել հենց սկզբից:



ՀՀ նախագահը համարում է, որ այս փուլում «մենք պետք է աշխատենք Ղարաբաղը բանակացություններում առավելապես ներգրավելու ուղղությամբ: Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ, եթե բանակացությունների սեղանի շուրջ նստեին Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահները: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղը պետք է ներկայացված լինի օրինական իշխանությամբ, ոչ թե հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների մակարդակով, ինչը փորձում էին անել 90-ականների սկզբին: Դա վատագույն սցենարն է: Մենք պետք է փորձենք առավել ակտիվ ներգրավել Ղարաբաղը, սակայն ոչ թե Հայաստանի հաշվին, ոչ թե նրա փոխարեն, այլ չթուլացնելով Հայաստանի դերը: Հակառակ դեպքում մենք մեծ կորուստներ կկրենք»; Ռ.Քոչարյանն ընդգծել է հատուկ ղարաբաղցիների համար.«Նրանք կարող են սկսել անհանգստանալ միայն այն ժամանակ, եթե Հայաստանի նախագահը սկսի խուսափել պատասխանատվությունից, փորձի մի կողմ քաշվել եւ խաղալ աջակցող ֆիգուրի դեր; Այ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակիչները իրավքուն կունենա անհանգստանալու, քանի որ դա կնշանակի, որ Հայաստանի նախագահը կամ չի հավատում բանակցությունների հաջող ավարտին, կամ իր մեջ բավական ուժ չի գտնում այդ գործընթացը վարելու համար: Առանձին հայտարարությունները, որոնք հնչում են վերջերս, վկայում են միայն մեկ բանի մասին` կամ դրանց հեղինակները չեն ներկայացնում վերը նշված նրբությունները, կամ, ելնելով իրենց նպատակներից, փորձում են ինչ-որ բան որսալ, թեեւ սա այն տեղը չէ, որտեղ դա կարելի է անել»,-հայտարարել է Ռ.Քոչարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---