ՀՀ նախագահ. Նավթ ունենալ դեռեւս չի նշանակում ունենալ արդյունավետ տնտեսություն եւ մարտունակ բանակ

PanARMENIAN.Net - «Եթե ադրբեջանական կողմը համոզված է, որ ժամանակն իրենց օգտին է աշխատում, ապա ինչու է մասնակցում բանակցային գործընթացին: Կա մի տարբերակ, որ մասնակցում է զուտ իմիտացիայի համար, ինչով էլ բացատրվում է բանակցությունների անհաջողությունը: Սակայն, կարող է լինել նաեւ այլ բացատրություն»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական հեռուստաալիքներին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, ղարաբաղյան խնդրի ցանկացած լուծում ենթադրում է բարդ որոշումների կայացում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար: Ստեղծվել է մի իրավիճակ, որին կողմերն, ըստ էության, հարմարվել են: Կան որոշ խնդիրներ, բայց կողմերը հարմարվել են նման իրավիճակին, նշել է նա: Ըստ ՀՀ ղեկավարի, իրավիճակի փոփոխությունը նոր խնդիրներ կառաջացնի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ, ինչը կպահանջի որոշումներ կայացնել: «Եվ եթե դու պատրաստ չես բավարար քաղաքական կամք դրսեւորել նման որոշումների կայացման համար, իհարկե, լավագույն հիմնավորումը կարող է լինել հետեւյալ արտահայտությունը` «ժամանակը մեր օգտին է աշխատում եւ հարկավոր չէ գնալ ինչ-որ լուծումների, եթե հետագայում մենք կարող ենք ավելին ստանալ»: Նույնը կարող եմ ես ասել, «խուսափելու» քաղաքականությունը արդարացնելու համար: Նրանք նաեւ ասում են, թե «մենք նավթ ունենք, մենք կհարստանանք եւ ավելի ուժեղ դիրքերից կկարողնանաք պարտադրել մեր որոշումը»: «Համեմատում են Հայաստանի բյուջեն Ադրբեջանի բյուջեի հետ..»,-ավելացրեց նա:



«Կցանկանայի անդրադառնալ այս հարցի էությանը: Նավթ ունենալ դեռեւս չի նշանակում ունենալ արդյունավետ տնտեսություն եւ մարտունակ բանակ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ աշխարահի ամենազարգացած երկրները պարտադիր չէ, որ նավթ ունենան: Անմիջականորեն այս երկու հարցը կապելը անարդյունավետ է: Եվ հակառակը, կարելի է ասել, որ նավթի գործոնը հաճախ բարոյալքում է տնտեսությունը` կաշառակերության, կլանային համակարգի ձեւավորման առումով: Ակնհայտ է նաեւ, որ նավթի գործոնը նվազեցնում է նվիրվածությունը բարեփոխումներին: Մենք պետք է խոսենք արդյունավետ տնտեսության, բարեփոխումների խորության մասին, որոնք կարող են բարձրացնել երկրի մրցունակությունը տարածաշրջանում: Անդրադառնալով բարոյական կողմին, ես չեմ պատկերացնում, որ, օրինակ, Հայաստանում հասարակությունը կարող է հերոսացնել հանցագործի, որը կացնով գլխատել է քնած մարդու: Այստեղ դա ուղղակի հնարվոր չի: Ես համոզված եմ, որ հասարակությունը, որը գտնվում է նման հոգեբանական վիճակում, ուղղակի ի վիճակի չէ հաջողության հասնելու: Դրանում է մեր ամենամեծ առավելությունը եւ մեր ուժը»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---