Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների դադարեցումը կլինի վատագույն տարբերակը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների դադարեցումը վատագույն սցենարը կլիներ: Սակայն դրան եւս հայկական կողմը պետք է պատրաստ լինի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական հեռուստաալիքներին տված հարցազրույցում: «Չէի ցանկան մանրամասնել նման սցենարը որոշ մարտավարական անհաջողությունների համատեքստում` Ռամբույեում չստացվեց, սակայն շանսեր դեռեւս կան: Սակայն եթե գա մի պահ, երբ Ադրբեջանը իրոք միանշանակ հայտարարի. «ժամանակն աշխատում է մեր օգտին, մենք ուժեղացնում ենք բանակը եւ հետագայում կլուծենք ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով»,-ապա մեր քայլերը հետեւյալը կլինեն: Առաջին հերթին, դե-յուրե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչում Հայաստանի Հանրապետության կողմից: Երկրորդ քայլը կլինի ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովման հարցում Հայաստանի պատասխանատվության իրավական ձեւակերպումը` դա մի շարք պայմանագրերի ստորագրում է, որոնք կնշանակեն, որ ցանկացած ոտնձգություն Լեռնային Ղարաբաղի հանդեպ կդիտվի որպես ոտնձգություն Հայաստանի հանդեպ: Երրոդը` Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտու համալիր ամրապնդում, ինչը կարվի բոլորովին նոր մոտեցումների հիման վրա: Ես չէի ցանկանա այստեղ բացել փակագծերը: Եվ, բնական է, կսկսվի ակտիվ ինտեգրում պաշտպանության, տնտեսության զարգացման ոլորտներում: Գիտակցելով դա, մենք պետք է աշխատենք բարեփոխումների վրա, ապահովենք տնտեսական աճ: Այս ամենի ներուժը հայ ժողովուրդն ունի»,-ամփոփել է Հայաստանի նախագահը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---