Ջոն Էվանս. «Ես ոչ մի փաստաթուղթ չեմ ստացել Հայաստանից ետ կանչվելու վերաբերյալ»

PanARMENIAN.Net - Դեսպանին որեւէ երկրից ետ կանչելու վերաբերյալ որոշումը կայացնում է միայն ԱՄՆ նախագահը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: «Ես, բնական է, մշտապես չեմ լինի ԱՄՆ դեսպանը Հայաստանում, սակայն ԱՄՆ նախագահից ես ոչ մի փաստաթուղթ չեմ ստացել իմ դիվանագիտական առաքելության ավարտի մասին»,-պատասխանել է Էվանսը` մեկնաբանելով «The California Courier» թերթի հաղորդագրությունը: Մամլո ասուլիսին ներկա ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Մեթյու Բրայզան ընգծել է, որ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը Երեւանում աշխարհում ամենալավերից է: «Դեսպան Էվանսը հիանալի թիմ է ստեղծել եւ Պետդեպարտամենտն իրավամբ հպարտանում է նրանով»,-ասել է Բրայզան: Նշենք, որ «The California Courier» թերթը հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշում է կայացրել Ջոն Էվանսին Հայաստանից ետ կանչելու վերաբերյալ: Վկայակոչելով Հայաստանում պետական աղբյուրները, թերթը հաղորդում է, որ Ջ.Էվանսն արդեն տեղեկացրել է ՀՀ իշխանություններին մոտակա ամիսներին կայանալիք իր մեկնման մասին: Բացի այդ, գրում է թերթը, ԱՄՆ Սենատն Հայաստանում դեսպանի պաշտոնում արդեն հաստատել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որն այժմ ԱՄՆ դեսպանն է Տաջիկստանում: Վաշինգտոնում լավատեղյակ աղբյուրները հաստատել են, որ Ջոն Էվանսը ետ է կանչվել Հայաստանից Հայոց ցեղասպանության մասին արած իր հայտարարությունների պատճառով: Մեկ տարի առաջ Ջոն Էվանսը հայտարարել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: «Այսօր ես կանվանեմ այդ իրադարձությունը Հայոց ցեղասպանություն: Մենք, որպես ամերիկացիներ, չպետք է խաղանք բառերով եւ պետք է իրերն անվանենք իրենց անուններով»,-ասել էր նա, 1915 թվականի իրադարձություններն անվանելով «20 դարի առաջին ցեղասպանություն»: Ավեի ուշ ամերիկացի դիվանագետը նշել է, որ իր հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտում են իր «անձնական կարծիքը»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---