«Հնչակյան» կուսակցությունը մտադիր է վերադառնալ Հայաստան23 մարտի 2006 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Սոցիալ-ժողովրդավարական «Հնչակյան» կուսակցությունը մտադիր է ակտիվացնել իր գործունեությունը Հայաստանում: Այդ մասին հայտարարել է «Հնչակյան» կուսակցության անդամ Մացակ Փոլադյանը Հայաստանի ԱԺ խոսնակ Ա.Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Մ.Փոլադյանը ներկայացրել է կուսակցության համագումարի արդյունքները: «Մեր կուսակցությունը, որը ստորաբաժանումներ ունի աշխարհի 14 երկրներում, միասնական որոշում է կայացրել` փոխել ռազմավարությունը եւ հնարավորության դեպքում վերադառնալ Հայաստան, հիմնական գործունեությունը ծավալելով հայրենիքում»,-հայտարարել է Մ.Փոլադյանը: Նրա խոսքերով, իր ներդրումն ունենալու համար լոբբիստական գործունեության մեջ, կուսակցությունը մտադիր է գրասենյակներ բացել եվրոպական երկրներում, մասնավորապես, Բրյուսելում: Ա.Բաղդասարյանը ողջունեց կուսակցության վերադարձը հայրենիք: Հիշեցնենք, որ Սոցիալ-ժողովրդավարական «Հնչակյան» կուսակցությունը առաջին քաղաքական կուսակցությունն է եղել Հայաստանի պատմության մեջ եւ հիմնադրվել է 1887 թվականին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |