Խաղաղությունը հարկավոր է ինչպես Հայաստանին, ԼՂՀ-ին, այնպես էլ Ադրբեջանին, հայտարարել է ՀՀ վարչապետը

PanARMENIAN.Net - Խաղաղությունը հարկավոր է ինչպես Հայաստանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այնպես էլ Ադրբեջանին, հակամարտությունը ամեն գնով պետք չէ կարգավորել: Այդ մասին «Ազգ» օրաթերթին տված on-line հարցաձրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



«Մեզ համար մեր հայրենակիցների անվտանգությունը, իսկ խոսքը ոչ միայն ֆիզիկական անվտանգության մասին է, հայրենի երկրում խաղաղ ապրելու հնարավորությունը ամենագլխավոր նպատակն է: Մենք արդեն տեսել ենք` ինչ ճակատագրի արժանացան մեր հայրենակիցները Ադրբեջանում, եւ թույլ չենք տա, որ դա երբեւէ կրկնվի»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:



Անդրանիկ Մարգարյանը ընդգծել է, որ Հայաստանը բազմաթիվ անգամներ մոտեցումներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին: «Այժմ բանակցությունները անցնում են այդ շրջանակներում: Հայաստանը հետաքրքրված է այս հարցի արագ ու խաղաղ կարգավորման մեջ, եւ մենք մեր կողմից անում ենք հնարավոր ամեն ինչ»,- ասել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---