Հայաստան է այցելելու ԵԽԽՎ պատվիրակությունը` Լեո Պլատվոետի գլխավորությամբ

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին Հայաստան է ժամանելու ԵԽԽՎ պատվիրակությունը` Նիդեռլանդների խորհրդարանական Լեո Պլատվոետի գլխավորությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրել է ՀՀ ԱԺ խոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, պատվիրակության այցի նպատակն է անհայտ կորածների ու գաղթականների վերաբերյալ տարածաշրջանային զեկույցի պատրաստումը: «Այցի շրջանակներում նախատեսվում է հունիսի 5-ին հանդիպումներ կայացնել պատվիրակության ու Հայաստանի խորհրդարանում անհայտ կորածների ու գաղթականների հանձնախմբի, օմբուդսմենի, անհայտ կորածների ընտանիքների հետ: Նախատեսվում է նաեւ ԵԽԽՎ ներկայացուցիչների այցը Վրաստան ու Ադրբեջան»,- նշել է Թորոսյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---