Հայաստանը կարեւորում է բանակցություններն ԵՄ-ի հետ Հարեւանության եվրոպական քաղաքականության ծրագրի շրջանակներում 7 հունիսի 2006 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Հիմնական աշխատանքը Եվրամիությունում ուղղված է ոչ թե նոր անդամների ներգրավմանը, այլ Հարեւանության եվրոպական քաղաքականության ծրագրի շրջանակներում համագործակցության ընդլայնմանը: Այդ մասին Երեւանում հայտարարել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Էդվարդ Մաքմիլան-Սքոթը: Նրա խոսքերով, հաջորդ տարի ԵՄ անդամ կդառնան Բուլղարիան եւ Ռումինիան, Եվրամիությանը անդամակցելու ցանկություն են հայտնել նաեւ Բալկանյան երկրները: «Եվրամիությունը փակ կազմակերպություն չէ, սակայն մենք մեծ ուշադրություն ենք դարձնում հորիզոնական կապերի զարգացմանը: Բալկանյան երկրները, բնականաբար, ցանկանում են անդամակցել Եվրամիությանը որքան հնարավոր է շուտ, սակայն դեռեւս դա անհնար է: Սակայն ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու Հայաստանը չի կարող անդամակցել ԵՄ-ին, սակայն դա ապագայի հարց է: Ներկայումս Հայաստանի համար կարեւոր են բանակցությունները ԵՄ-ի հետ Հարեւանության եվրոպական քաղաքականության ծրագրի շրջանակներում, ընդգծել է Եվրախորհրդարանի փոխնախագահը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Նիկոլյանին Նիկոլյանը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են իրավասու մարմինների հետ Մայիսի 20-ից գիծ դուրս կգա մետրոյի՝ 3 վագոնով ևս մեկ շարժակազմ Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 3–րդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական» օրինագիծը․ Ցույցերը շարունակվում են Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «ստրուկներ» և պահանջում հետ կանչել օրինագիծը Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա |