Ադրբեջանում կան 1200 գերեվարված հայեր20 հուլիսի 2006 - 15:17 AMT PanARMENIAN.Net - «Իրավական կամայականության դեմ» հիմնադրամի տվյալներով, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական կողմի օկուպացիայի տակ գտնվող Շահումյանի եւ Մարտակերտի շրջանի մի մասի խաղաղ բնակչության անհայտ կորածների քանակը, ադրբեջանական կողմի մոտ գերության մեջ կամ որպես պատանդ են պահվում շուրջ 1200 մարդ: Այդ մասին հայտարարել է «Իրավական կամայականության դեմ» հիմնադրամի նախագահ Միքայել Արամյանը: Նրա խոսքերով, այն բանի հավանականությունը, որ նրանցից շատերը ողջ են, շատ փոքր է: «Հարկ է նշել, որ այժմ եւս կան գերեվարման եզակի դեպքեր ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նրանց հայտնաբերելու եւ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Հստակ վիճակագրական տվյալներ ստանալը բարդ է»,-նշել է նա: Արամյանը հաղորդել է նաեւ, որ ցուցակների կազմման պահի դրությամբ գերության մեջ էին գտնվում նաեւ անչափահասներ, սակայն այժմ այդ անձինք, իհարկե, եթե նրանք դեռ ողջ են, արդեն չափահաս են: «Նշեմ, որ 1994-96թթ. հաջողվեց գտնել եւ փոխանակել շուրջ 20 հայ երեխաների: Մինչ այժմ մենք կապ ենք պահպանում նրանց հետ: Սակայն ադրբեջանական կողմը ժխտում է հայ պատանդների եւ ռազմագերիների առկայության փաստը»,-ընդգծել է Արամյանը, հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա |