Ռ.Քոչարյանն ու Պ.Սեմնեբին քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, մասնավորապես` եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստանի հետ գործողությունների ծրագրի համաձայնեցմանն ու ընդունմանն առնչվող հարցեր: Ռոբերտ Քոչարյանն ու Պիտեր Սեմնեբիին անդրադարձել նաեւ ղարաբաղյան խնդրին եւ տարածաշրջանային զարգացումներին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---