Հայաստանն ու Եվրամիությունն ավարտում են Գործողությունների ծրագրի մշակման աշխատանքը

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած Եվրամիության պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել է հարցերի չորս շրջան: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Առաջին հարցը վերաբերում է Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Մենք արդեն ավարտել ենք փաստաթղթղի մշակումը, որը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ: Բանակցությունների ընթացքում գնահատակն է տրվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակին: Քննարկվել են նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրին Հայաստանի մասնակցության հետ կապված հարցեր, եւ այդ համատեքստում` Հայաստանի եւ Թուրքիայի եւ Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները: Մենք նաեւ անդրադարձանք հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին եւ Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությանն այդ գործընթացին»,-ասել է Օսկանյանը: Իր հերթին, Պ.Սեմնեբին նշեց, որ Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթերը հիմնված են ժողովրդավարության հիմնարար սկզբունքների վրա եւ առաջիկա ընտրությունները որոշիչ դեր կունենան հարաբերությունների մակարդակի համար: Նա նաեւ հաղորդել է, որ մինչ Երեւան ժամանելը նա եղել է նաեւ Վրաստանում եւ Ադրբեջանում: «Վրաստանում ես քննարկել եմ հայ-վրացական եւ ռուս-վրացական հարաբերությունները, մասնավորապես, «Վերին Լարս» անցակետի փակումը, ինչը բացասական է հարաբերությունների նորմալացման համար»,-նշել է Պ.Սեմնեբին :
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---