Կողմերը պետք է ջանքեր գործադրեն ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար

PanARMENIAN.Net - Եվրամիությունն ափսոսում է, որ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում չհաջողվեց համաձայնության հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, բանակցությունները պետք է շարունակվեն եւ կողմերը պետք է ջանքեր գործադրեն ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար: «Պատճառներից մեկը, թե ինչու է ԵՄ-ն այդչափ կարեւորում հակամարտությունների, մասնավորապես ղարաբաղյան հակամրտության, կարգավորումը Հարավային Կովկասում, այն է, որ հաջորդ տարի Եվրամիության սահմանները ընդհուպ կմոտենան տարածաշրջանին»,-նշել է Սեմնեբին: Նա նաեւ ընդգծել է, որ ԵՄ-ն ուղղակիորեն չի մասնակցում բանակցային գործընթացին, սակայն կարող է նպաստել վստահության հաստատմանը երկու երկրների միջեւ, ինչը հնարավոր է անել Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի շրջանակներում: Միեւնույն ժամանակ, ֆին դիվանագետը հայտարարել է, թե առիթ չի տեսնում բանակցությունների ձեւաչափը փոխելու համար: «Մենք չենք պատրաստվում փոխարինել մեզնով ԵԱՀԿ ՄԽ-ին: Հենց այդ պատճառով էլ ես չեմ խոսում ոչ նոր առաջարկների, ոչ էլ կարգավորման ուղիների մասին»,-ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---