Հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ մոտ ապագայում չի նախատեսվում

PanARMENIAN.Net - Չարժե նոր բան ակնկալել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզայի տարածաշրջան կատարելիք այցից: Այդ մասին Երեւանում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի մոտ: «Դա խթան կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացում նոր փուլ սկսելու համար: Նոր առաջարկներն օդից չեն հայտնվում մեկ շաբաթվա ընթացքում: Այդ փաստաթղթերը պետք է մանրակրկիտորեն մշակված լինեն, եւ դրանից հետո միայն կարելի կլինի խոսել որոշակի որեւէ բանի մասին»,-նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Միեւնույն ժամանակ Վ.Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ մոտ ապագայում հանդիպում չի նախատեսվում:



Իր հերթին Պիտեր Սեմնեբին նշեց, որ անհրաժեշտ է համոզել կողմերին ձեռնպահ մնալ ռազմատենչ հայտարարություններից: «Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու կոչերը հակասում են այդ հայտարարություններն անող երկրի շահերին: Ցանկացած հայտարարություն հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին, բացասաբար կանդրադառնա այդ երկրում արվող ներդրումների, ռիսկի բարձրացման եւ տարածաշրջանում ընդհանուր կայունության վրա»,-ընդգծել է Սեմնեբին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---