Իսրայելից Երեւան է էվակուացվել Հայաստանի 54 քաղաքացի

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին Երեւան են ժամանել Հայաստանի 54 քաղաքացիներ, որոնք տարահանվել են Իսրայելից: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, Հայաստանի քաղաքացիները Թել Ավիվից տեղափոխվել են «Արմավիաի» չարթերային չվերթով:



«Մեր քաղաքացիների տարահանման նպատակով Թել Ավիվում է գտնվում Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: Սակայն, քանի որ հանրապետությունը գլխավոր հյուպատոսություն չունի Թել Ավիվում, Հայաստանի քաղաքացիների ճշգրիտ թիվը դժվար է նշել»,-ասել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---