Հայաստանի նախագահը դրական է գնահատում Ս.Սարգսյանի անդամակցումը Հանրապետական կուսակցությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրական է գնահատել ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի անդամակցումը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը եւ նրան, որ Ս.Սարգսյանը կգլխավորի կուսակցության Խորհուրդը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: «Մենք գործ ունենք դրական երեւույթի հետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ցավոք, նախորդ տարիների ընթացքում մենք հաճախակի են եղել կուսակցությունների փլուզման ականատեսները, այլ ոչ թե տարբեր քաղաքական ուժերի համախմբմանը միասնական գաղափարախոսության շուրջ»,-ասել է Վ.Սողոմոնյանը: Նա նշել է նաեւ, որ հեղինակավոր քաղաքական գործչի ներկայությունը ՀՀԿ-ում կարող է դրական ազդեցուցություն ունենալ Հայաստանի քաղաքական դաշտի վրա, որը դեռեւս հեռու է կատարելությունից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---