Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ները խորհրդակցություններ են անցկացնում ՀՀ քաղաքացիների ձերբակալությունների կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ներկայումս ՀՀ ԱԳՆ-ն խորհրդակցություններ է անցկացնում Վրաստանի ԱԳՆ հետ` Հայաստանի քաղաքացիների ձերբակալությունների կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, Վրաստանում եղել են Հայաստանի քաղաքացիների ձերբակալման դեպքեր: «Մենք մշտապես կապի մեջ ենք այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հետ եւ Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան հետ»,-նշել է նա: Մինչդեռ, Վրաստանում Հայաստանի դեսպանատան խորհրդական Լեւոն Հակոբյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե համապատասխանում է արդյոք իրականությանը Վրաստանում Հայաստանի շուրջ 100 քաղաքացիների ձերբակալման մասին հաղորդագրությունը: «Մենք իրավասու չենք նման պարզաբանումներ եւ մեկնաբանություններ տալ այդ հարցի վերաբերյալ»,-ընդգծել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---