Չի կարելի ժողովուրդներին զրկել ինքնորոշման իրավունքից` պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-23-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը մասնակցեց Բեռլինում տեղի ունեցած 10-րդ Բերտելսման ֆորումին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Կոնֆերանսը, որին ներկա էին 100-ից ավելի քաղաքական գործիչներ, նվիրված էր «Եվրոպայի ռազմավարական պատասխանների» հեռանկարներին: Վարդան Օսկանյանը մասնակցեց «Բալկաններ-Սեւ ծով` լակմուսի թուղթ Եվրոպայի համար» թեմայով քննարկմանը: Քննարկման ընթացքում նախարար Օսկանյանը հաստատեց, որ ԵՄ նոր հարեւանություն քաղաքականության արդյունավետ իրագործումը, հակամարտություններին գործնական մոտեցումները եւ սեւծովյան տարածաշրջանի ամբողջականությունն ու գործառնականություն են Եվրոպայի համար տարածաշրջանի լակմուսի թուղթը: Կոսովոյի հիմնահարցի աշխույժ քննարկումների ժամանակ Վարդան Օսկանյանն նախազգուշացրեց, որ չի կարելի ժողովուրդներին զրկել ինքնորոշման իրավունքից` պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: «Եթե աշխարհը առաջնորդվեր նոր նախադեպեր ստեղծելու երկյուղով, ապա աշխարհի պետությունների կեսը գոյություն չէր ունենա: Միեւնույն ժամանակ պետք է հստակ չափանիշներ լինեն, որոնց հիմնական սկզբունքը կլինի այն, թե արդյոք, պետությունն ունի գոյատեւման բարոյական հեղինակություն», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---