Հայաստանի համար շատ լավ է, որ նա նավթ ու գազ չունի

PanARMENIAN.Net - Հայաստանի համար շատ լավ է, որ նա նավթ ու գազ չունի: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԱՄՆ-ից եկած փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, մեծ էնարգառեսուրսներ ունեցող երկրները, որպես օրենք, լինում են տոտալիտար եւ աղքատ: «Միակ բացառությունը Նորվեգիան է, որը իր նավթը հայտնաբերեց, երբ արդեն կայացած քաղաքական համակարգ եւ տնտեսություն ուներ: Այնպես որ, այդ տեսանկյունից Ադրբեջանին ոերեւէ լավ բան չի սպասում»,- ընդգծել է նա:



Միեւնույն ժամանակ, փորձագետը նշեց, որ XXI դարում օպտիկա-մանրաթելային մալուխը ավելի կարեւոր կդառնա, քան աշխարհի բոլոր նավթատարերը: «Աշխարհի ապագան, ցանկանանք մենք դա թե` ոչ, կապված է բարձր տեխնոլոգիաների եւ IT-ի զարգացման հետ: Առաջին պլան են մղվում կիբերանվտանգույթան հարցերը, եւ միայն հետո` մնացած ամեն բան»,- ասել է Գիրագոսյանը:



Ռիչարդ Գիրագոսյանը նաեւ նշեց, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի քաղաքական եւ ֆինանսական շահերը ամբողջությամբ կախված են ղազախական նավթից: Ներկա դրությամբ, ԱՄՆ գլխավոր ռազմավարական խնդիրը Պարսից Ծոցի նավթատար հատվածն է, Կասպիցը` երկրորդական եւ ոչ այնքան կարեւոր խնդիր է: Նրա խոսքերով, Ադրբեջանն այդ պայմաններում ավելի կսկի շարժվել Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, քան Եվրոպայի:



«Վրաստանը հակառակ ուղղությամբ է շարժվում, այսինքն դեպի Եվրոպան եւ այդ իրավիճակում Հայաստանը կարող է միայնակ մնալ` որպես Ռուսաստանի դաշնակից, ինչը սպառնալիք է հանդիսանում երկրի ազգային անվտանգության համար: Ամենայն հավանականությամբ, Հայաստանը եւս կշարժվի դեպի Արեւմուտք»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---