Հոկտեմբերի 11-ին Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատոիկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը հոկտեմբերի 11-ին կժամանի Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ արտգործնախարարության մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, սա Սիմոնսի հերթական այցն է Երեւան, որը 2 օր կտեւի: «Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) շրջանակներում, ինչպես նաեւ խնդիրների լայն շրջանակ»,-հաղորդել է Վ. Կարապետյանը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---