Անրի Կյունի. Հայաստանն անսպառ հարստությունների տեր երկիր է

PanARMENIAN.Net - Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում դիվանագիտական իր առաքելությունն ավարտած Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անրի Կյունիին: Գարեգին II-ը Ֆրանսիայի դեսպանին խորը երախտագիտություն է հայտնել ակտիվ գործնեության համար: Իր հերթին, Անրի Կյունին Հայաստանի հոգեւոր առաջնորդին փոխանցեց ֆրանսիական կառավարության երախտագիտությունը հայերի եւ ֆրանսիացիների միջեւ կապի խորացման համար: «Հայաստանը պատմական վկայությունների երկիր է: Այն անսպառ հարստությունների տեր երկիր է»,- ընդգծեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը, հայտնում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---