5 տարվա ընթացքում Հայաստանի հարաբերություններն ԵՄ հետ դինամիկ զարգացման բնույթ են ստացել

PanARMENIAN.Net - «Ես գոհ եմ որպես առաքելության ղեկավար իմ աշխատանքից, ես լավ համագործակցություն հաստատեցի Հայաստանի իշխանությունների հետ եւ ինձ համար դժվար է մեկնելը: Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսությունը զարգանում էր բարձր տեմպերով եւ ես տպավորված եմ դրանով»,-Երեւանում հայտարարել է Հայաստանում եւ Վրաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Թորբեն Հոլցեն, որի լիազորություններն այսօր ավարտվում են: Դիվանագետը նշել է նաեւ, որ անցած 5 տարվա ընթացքում Հայաստանի հարաբերություններն ԵՄ հետ դինամիկ զարգացման բնույթ են ստացել: Այդ հարաբերությունները սկսվել են 1999 թվականին Հայաստանի եւ ԵՄ միջեւ գործընկերության եւ համագործակցության ծրագրի ստորագրմամբ: 2003 թվականին այդ հարաբերությունները որակական փոփոխություններ են կրել Հարավային Կովկասի երկրներում ԵՄ հատուկ ներկայացուցչի նշանակման արդյունքում,-նշել է նա: «Այդպիսով, ԵՄ-ն ընդգծել է իր ուղղվածությունը դեպի Հարավային Կովկաս»,-նշել է Հոլցեն` հավելելով, որ 2004 թվականին Հայաստանն ընդգրկված էր ԵՄ նոր հարեւանության քաղաքականության ծրագրում, իսկ երեք շաբաթ առաջ հաստատվեց Հայաստանի գործողությունների ազգային ծրագիրը: Ազգային ծրագրի իրագործմամբ կնշանավորվի հարաբերությունների հետագա խորացումը Հայաստանի եւ ԵՄ միջեւ, ամփոփել է Թորբեն Հոլցեն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---