ՀՀ ՊՆ ղեկավար. Ես իրավունք ունեմ մասնակցել նախագահական ընտրություններին, ես չեմ հրաժարվի այդ իրավունքից27 դեկտեմբերի 2006 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը գտնում է, որ իրավունք ունի մասնակցել նախագահական ընտրություններին: Ինչպես հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավարը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հանրապետության Սահմանադրությունը նրան ընձեռում է նախընտրական պայքարին մասնակցելու հնարավորություն: «Ես իրավունք ունեմ, մյուսների հետ մեկտեղ, պայքարել նախագահական ընտրություններին, եթե կա ցանկություն եւ հնարավորություն: Դա իմ իրավունքն է, եւ ես չեմ հրաժարվի դրանից»,-հայտարարել է Ս.Սարգսյանը, հավելելով, որ նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշումը նա կկայացնի 2007 թվականի մայիսին կայանալիք Հայաստանի խորհրդարանի ընտրություններից հետո: Պաշտպանության նախարարը հայտարարեց նաեւ, որ նախագահական աթոռն իր համար ինքնանպատակ չէ, եւ դրանում է էական տարբերությունը իր եւ այլ թեկնածուների միջեւ: Միեւնույն ժամանակ Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում հանդարտ կմնա: Նրա խոսքերով, որքան մոտենան խորհրդարանական ընտրություններն, այնքան, բնականաբար, կաշխուժանա նաեւ երկրի քաղաքական ոլորտը, սակայն, լարվածություն ներքաղաքական իրավիճակում չի լինի: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |