Հրանտ Դինկին սպանեցին նրանք, ում համար ձեռնատու չէ ճշմարտությունը լսել

PanARMENIAN.Net - «Եվրամիության կողմից ճնշված Թուրքիան, որն արտաքնապես պաշտպանում է խոսքի ազատությունը, հարցը լուծել է զուտ թուրքական ոգով: Հրանտ Դինկին սպանեցին այն ուժերը, ում համար ձեռնատու չէ ճշմարտությունը լսել»,-PanARMENIAN.Net ի թղթակցին այդպես է մեկնաբանել հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկի սպանությունը հայ քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, սպանությունը կատարել են այն մարդիկ, որոնք անում են ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը մնա որպես «յոթ կողպեքի տակ» փակված գաղտնիք: Ըստ հայ քաղաքագետի, վտանգ է սպառնում նաեւ 2006 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր գրող Օրհան Փամուկին, որն, ինչպես եւ Հրանտ Դինկը, քրեական պատասխանատվության է ենթարկվել Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---