Հայաստանի ԱԳՆ-ն ցնցված է Հրանտ Դինկի սպանության գույժով

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն ցնցված է հայտնի լրագրող, հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկի սպանությամբ: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարության մեջ: Հրանտ Դինքը մի մարդ էր, ով իր կյանքը ապրել է հավատալով, որ հնարավոր է հասկացողությունը, երկխոսությունը ու խաղաղությունը ժողովուրդների միջեւ: Մենք խստորեն դատապարտում ենք արարքը` անկախ հանգամանքներից եւ կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին իսկապես անհապաղ միջոցներ ձեռնարկել բացահայտելու սպանության պատճառներն ու պատվիրատուներին»,-ասվում է Վարդան Օսկանյանի հայտարարության մեջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---