Հայաստանը չի անհանգստանում Ադրբեջանի ակտիվ սպառազինումից

PanARMENIAN.Net - Հայաստանը չի անհանգստանում, որ Ադրբեջանը ակտիվորեն սպառազինվում է: Այդ մասին Երեւանում հայտարարել է լրագրողներին Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը պարտավոր է հավատարիմ մնալ Հասարակ սպառազինման համաձայնագրի քվոտաներին:



«Ադրբեջանն ինքն է որոշում` ինչ սպառազինում է նա ցանկանում ունենալ: Կարեւորը նրանում է, որ այդ սպառազինումը պետք է լինի քվոտաների շրջանակներում: Ինչ վերաբերում է ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ-ների շփման գծի իրավիճակին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի վրա, այնտեղ համեմատաբար հանգիստ է: Էական լարվածություն չկա»,- ընդգծել է Հարությունյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---