Եվրահանձնաժողովը պատրաստ է աջակցել Հայաստանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայութունը: Իր ուղերձում Եվրահանձնաժողովի նախագահը, մասնավորապես, նշում է, որ Եվրոպական հանձնաժողովն ակնկալում է Հայաստանի հետ ներդաշնակ եւ ամուր հարաբերությունների զարգացման շարունակականություն, մասնավորապես ԵՀ-Հայաստան գործընկերության ու համագործակցության համաձայնագրի ամբողջական իրականացման ու Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի միջոցով:Նրա խոսքերով, Հայաստանի կառավարությունն իր առաջ ունի քաղաքական ու տնտեսական բարեփոխումների իրականացման կարեւոր օրակարգ: Այն ներառում է ժողովրդավարական գործընթացի շարունակություն եւ տարբեր քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսություն: Ժոզե Մանուել Բարոզոն նշել է, որ արտաքին հարաբերություններում, իհարկե, մեծ մարտահրավեր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականությունը: Նա նշել է, որ Եվրահանձնաժողովն այս հարցում պատրաստ է աջակցել Հայաստանին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին:



«Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է աջակցել Ձեր ջանքերին` կառուցելու բարգավաճ պետություն, հարգելու մարդու իրավունքները եւ օրենքի իշխանությունը, միաժամանակ, իրականացնելու հաջող տնտեսական ու հասարակական զարգացման քաղաքականություն: Հուսով եմ, որ Ձեր կառավարությունը կկարողանա ավելի խորացնել ժողովրդավարությունը, մասնավորապես, ապահովելով ընտրական գործընթացի կազմակերպումը` ժողովրդավարական ընտրությունների ԵԱՀԿ եւ այլ միջազգային չափորոշիչներին համապատասխան»,- ասվում է ուղերձում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---