Ապրիլի 17-19-ը ժամանակավորապես կդադարեցվի ռուսական գազի առաքումը Հայաստան

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-19-ը ժամանակավորապես կդադարեցվի ռուսական գազի առաքումը Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: Նրա խոսքերով, երկրի բնակչության վրա դա չի անդրադառնա: «Ռուսական գազի առաքման դադարեցումը կապված է մայրուղային գազամուղի պլանային վերանորոգման հետ: Այդ երկու օրը Հայաստանը կօգտագործի «ՀայՌուսԳազարդի» պահեստարանի գազը,-ասել է Սարդարյանը: Մամլո քարտուղարը նշել է նաեւ, որ Իրանից եկող գազը չի օգտագործվում Հայաստանի ներքին շուկայի ապահովման համար:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---