Հայաստանը պետք է արաբական երկրներին բացատրի Ղարաբաղի կարգավորման էությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է արաբական երկրներին ներկայացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրական դրությունը: Այդ մասին Միավորված Արաբական Էմիրաթներ այցելության ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը Ղարաբաղի հարցով միակողմանի կարգով իր դիրքորոշումը հայտնելու հնարավորություն ունի Իսլամական Կոնֆերանսի Կազմակերպությունում, եւ այդ տեսանկյունից այցելությունները արաբական երկրներ Հայաստանի համար հատուկ կարեւորություն ունեն: «Այս այցելությունը ՄԱԷ հոյակապ հնարավորություն է ընձեռում ներկայացնելու` ինչպիսին է իրականում Ղարաբաղի կարգավորման դրությունը, ինչպես նաեւ ծանոթացնելու Հայաստանի դիրքորոշմանը»,- հայտարարել է արտաքին քաղաքականության գերատեչության ղեկավարը, հաղորդում է Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---