Եթե Կոսովոյին անկախություն տրամադրվի, ապա Ղարաբաղը առավել քան ունի դրա իրավունքը

PanARMENIAN.Net - Կոսովոյի ապագա անկախության եւ ԱՊՀ տարածքի հակամարտությունների համար նախադեպի ստեղծման խնդիրները իրական քաղաքականության (realpolitik) հարթությունում են: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի անդամ, քաղաքագետ Արմեն Աշոտյանը: Նրա կարծիքով, Ղարաբաղի խնդիրը նախադեպի կարիք չունի, այն կարգավորվում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում: «Ադրբեջանական կողմի փաստարկները շինծու են, հայկական կողմինը հիմնված են միջազգային իրավունքի վրա: Եւ եթե Կոսովոյին անկախություն տրամադրվի, ապա Ղարաբաղը առավել քան ունի դրա իրավունքը: Եւ հետո, Ղարաբաղն ու Կոսովոն բազմաթիվ տարբերություններ ունեն: ԼՂՀ-ն զարգացող տնտեսությամբ կայացած, ինքնավերահսկվող պետություն է: Եւ ամենակարեւորը` Ղարաբաղը չի հանդիսանում ապակայունացնող գործոն տարածաշրջանում, ինչը չես կարող ասել Կոսովոյի մասին: Միակ մինուսը ժողովրդագրական գործոնն է: Կոսովոյում 2 միլիոն ալբանացի կա, իսկ ԼՂՀ-ում` 150 հազար հայ: Սակայն ինչպես էլ դա չլինի, Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի բաղկացուցիչ մասը: Եթե միջազգային հանրությունը ճանաչի Կոսովոյի անկախությունը, իսկ ԼՂՀ-ինը` ոչ, ապա դա կլինի երկակի չափանիշների աղաղակող եւ ցինիկ օրինակ»,- ընդգծել է Աշոտյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    ---