Հայաստանը հայտարարել է ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում իրականացվող ISAF գործողությանը միանալու մտադրության մասին

PanARMENIAN.Net - 2007 թվականի ընթացքում շարունակվել են Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես ճգնաժամերի կառավարման եւ արտակարգ իրավիճակների, ռազմական բարեփոխումների, սահմանային անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, Գիտություն հանուն խաղաղության ծրագրի եւ հանրային դիվանագիտության ոլորտներում համագործակցության խորացման, ԱԳԳԾ-ով Հայաստանի սահմանած նպատակների իրագործման ուղղությամբ: Հայաստանն օգտագործում է ԱԳԳԾ-ի մեխանիզմները իր պաշտպանական եւ անվտանգության համակարգերը բարեփոխելու եւ դաշնակիցների հետ փոխգործակցության ունակությունը բարձրացնելու նպատակով, ասվում է ՀՀ արտգործնախարարության Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ 2007 թվականի տարեկան զեկույցում:



Ինչպես նշվում է փաստաթղթում, «հունվարին ընթացել է Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման ընթացքի գնահատումը, որի նպատակով Հայաստան էին ժամանել ՆԱՏՕ-ի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները: Այս անգամ ՆԱՏՕ-ի պատվիրակությունն ԱԳԳԾ-ի իրականացման ամբողջական գնահատումը համատեղել է Պլանավորման եւ վերանայման գործընթացի (PARP) գնահատման այցի հետ: Գնահատման արդյունքները ներկայացվել են ՆԱՏՕ-ի Քաղաքական-ռազմական ուղղորդող եւ Քաղաքական կոմիտեներին, որից հետո քննարկվել են Հյուսիսատլանտյան խորհրդի եւ Հայաստանի համատեղ նիստի ընթացքում:



Հայաստանը շարունակում է մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղարար գործողությանը եւ մտադիր է ընդլայնել իր մասնակցությունը: Ներկայումս իրականացվում է խաղաղարար երկրորդ դասակի նախապատրաստման աշխատանքները: Հայաստանը հայտարարել է ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում իրականացվող ISAF գործողությանը միանալու մտադրության մասին: Ներկայումս բանակցություններ են վարվում նոր կազմավորվող չեխական նահանգային վերականգնողական թիմում (PRT) Հայաստանի հնարավոր ներգրավման եղանակների շուրջ»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---