ԱՄՆ վարչակազմը շարունակելու է իր ջանքերը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր` գոհունակություն հայտնելով Հայաստան-ԱՄՆ երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ: Մասնավորապես ընդգծվեց Հայաստանի արժեքավոր ներդրումը միջազգային խաղաղապահ գործողություններում` Իրաքում եւ Կոսովոյում, ինչպես նաեւ Աֆղանստանում ՀՀ ներգրավման հնարավորությունը:



Այնուհետեւ Մեթյու Բրայզան ընդհանուր գծերով խոսեց Թուրքիայի նախագահի օրերս ԱՄՆ կատարած այցի արդյունքների մասին` ներկայացնելով այցի ընթացքում կողմերի արտահայտած մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման ուղղությամբ: Նա վերահաստատեց, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է շարունակել իր ջանքերը դրանց շուտափույթ կարգավորումն ապահովելու ուղղությամբ:



Կողմերը խոսեցին նաեւ ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների մասին` կարեւորելով ընտրությունների ազատ ու արդար անցկացումը Հայաստանի համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---