Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը տիրապետում է ողջ տեղեկատվությանը բանակցային գործընթացի մասին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ-ն միշտ ամբողջական տեղեկատվություն է տրամադրում բանակցային գործընթացի մասին Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Նա նաեւ նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտություն չկա: «1998 թվականին, երբ Հայաստանի նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, մենք ճիշտ համարեցինք, որ հենց Հայաստանը պետք է ներկայացնի Լեռնային Ղարաբաղին բանակցություններին: Այսօր ձեւաչափի փոփոխությունը աննպատակահարմար է, եւ դա ԵԱՀԿ ՄԽ գործը չէ: Անգամ եթե փոփոխվի ձեւաչափը, ապա բավական շատ ժամանակ կպահանջի»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---