Երեւանն ու Թել-Ավիվը գոհ են երկկողմանի հարաբերությունների մակարդակից

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի դեսպան Էհուդ Գոլին եւ Իսրայելի ԱԳՆ-ի Եվրասիական վարչության փոխտնօրեն Իսրայել Մեյամիին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ Իսրայելի փոխգործակցության մակարդակից` նշելով, որ առկա է մեծ ներուժ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու համար: Դեսպանը խոսեց Հայաստանի գյուղատնտեսական եւ առողջապահական նախարարությունների հետ իրագործվող ծրագրերի մասին: Կարեւորեց նաեւ խորհրդարանական բարեկամության խմբերի կանոնավոր հանդիպումների կազմակերպումը:



Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում միջազգային զարգացումների շուրջ: Քննարկվեցին իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման ընթացքն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի հեռանկարները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---