Հայաստանում եւ Ադրբեջանում կբացվեն Եվրահանձնաժողովի նոր ներկայացուցչություններ 2 փետրվարի 2008 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը նոր դիվանագիտական առաքելություններ կբացի Հայաստանում եւ Ադրբեջանում` Հարավային Կովկասի երկրների հետ կապերը սերտացնելու նպատակով: Այդ մասին այսօր հայտնել է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը: Դիվանագիտական առաքելությունները կբացվեն Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների` հաջորդ շաբաթ նախատեսված այցի ընթացքում: Փետրվարի 4֊-6-֊ը Հարավային Կովկաս կայցելեն Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո֊-Վալդները, Եվրամիությունում նախագահող Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրանք կայցելեն նաեւ Վրաստան: «Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների հարաբերությունները ավելի սերտ են դառնում: Սա իմ երրորդ այցն է Հարավային Կովկաս, եւ ես մտադիր եմ քննարկել Գործողությունների ծրագրերի կենսագործման, էներգետիկ անվտանգության, տարածաշրջանային հիմնախնդիրները, այդ թվում «սառեցված» հակամարտությունները, ինչպես նաեւ միջազգային հարցեր»,֊ - ասել է Ֆերերո֊-Վալդները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |