Սումգաիթյան իրադարձություններն Ադրբեջանի 70-ամյա հակահայկական քաղաքականության տրամաբանական դրսեւորումը դարձան

PanARMENIAN.Net - Սումգաիթյան իրադարձություններն Ադրբեջանի 70-ամյա հակահայկական քաղաքականության տրամաբանական դրսեւորումը դարձան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: «Սակայն նույնիսկ այդ դեպքում Սումգաիթում կատարվածը գործնականում անհնար է ընկալել որպես նորմալ, նույնիսկ պետական քարոզչության հետեւանքով չարացած մարդկանց, գործողություններ: Ելնելով այդ հանցագործությունների զանգվածային բնույթից, ինչպես նաեւ Ադրբեջանի բնակչության մյուս մասի լուռ հավանությունից` կարելի է հետեւյալ եզրակացությանը հանգել` ադրբեջանական ժողովուրդը հիվանդ է եւ լրջորեն է հիվանդ: Իսկ ադրբեջանական ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ հմտորեն ուռճացնում է «ամբոխի սիմպտոմը» թուրք քաղքենու առանց այդ էլ բորբոքված ուղեղում»,-ասել է հայ քաղաքագետը:



Միեւնույն ժամանակ Լ.Մելիք-Շահնազարյանը հիշեցրել է, որ 1988 թ. նոյեմբերի սկզբին երիտասարդ հայրենասերների մի խումբ Իգոր Մուրադյանի («Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից մեկը) գլխավորությամբ դիմել էր «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, առաջարկելով Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նստաշրջանում ընդունել բանաձեւի նախագիծ, որով Սումգաիթում կատարված իրադարձությունները կճանաչվեին Ցեղաասպանություն: «Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կոմիտեն զբաղված էր առավել կարեւոր խնդիրներով` «Հայաստանը հարկավոր է ժողովրդավարացնել»: Հայրենասերների գնալով համառ դարձող պահանջները նոյեմբերի 4-ին ավարտվեցին ծեծկռտուքով այն ժամանակ դեռեւս Թատերական հրապարակում: «Ղարաբաղ» կոմիտեն մերժեց այդ առաջարկը, Հայաստանի ԳԽ-ն չքննարկեց այդ հարցը, իսկ նույն 1988 թվականի նոյեմբերի 21-ին Ադրբեջանում սկսվեցին հայերի զանգվածային սպանությունները, ջարդերն ու արտաքսումը առանց բացառության բոլոր հայաբնակ վայրերից: Անպատիժ մնացած հանցագործությունն անխուսափելիորեն ռեցիդիվ է առաջացնում, իսկ չդատապարտված ոճրագործությունը (նույնիսկ զոհի կողմից) վերաճում է զանգվածային փսիխոզի,-ընդգծել է քաղաքագետը:



Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29 ադրբեջանական Սումգաիթ քաղաքում կազմակերպվեցին հայ բնակչության ջարդեր եւ կոտորած: Ըստ պաշտոնական տվյալների, սպանվեց 32 մարդ, իսկ քաղաքի ողջ հայ բնակչությունը` շուրջ 15 հազար, փրկվեց, փախչելով Հայաստան, որտեղ նրանց մեծ մասը զոհվեց 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---