ՄԱԿ կուղարկվի հայերի ջարդերի համար պատասխանատուների հանդեպ Միջազգային տրիբունալ հիմնելու մասին հռչակագիրը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական Սումգաիթ քաղաքում հայերի ջարդերի 20-ամյակին նվիրված սգո միջոցառման մասնակիցները հռչակագիր են ստորագրել, որով պահանջում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդից Միջազգային տրիբունալ հիմնել` Սումգաիթում եւ Բաքվում եղած ջարդերի համար պատասխանատու անձանց դատական կարգով հետապնդելու համար: Հռչակագրում, մասնավորապես, ասվում է, որ «սումգիաիթի» եւ «բաքվի» անպատժելիությունը, ավելին` հայերի ջարդերի կազմակերպիչներին եւ իրագործողներին ազգային հերոսի տիտղոսին դասելը, Բուդապեշտում իր հայ գործընկերոջը միայն հայ լինելու համար կացնահարած երիտասարդին գրեթե սրբացնելու փորձերը հանգեցրին նրան, որ այսօրվա Ադրբեջանի համար բնորոշ են դարձել ոչ միայն հայատյացությունն, այլ նաեւ պատերազմի բացահայտ կոչերը:



Պետք է ընդգծել, որ արյուանհեղության կոչ են անում ոչ թե շարքային քաղաքացիներն, այլ պաշտոնատար անձինք, սկսած Ադրբեջանի նախագահից եւ ավարտած միլի մեջլիսի պատգամավորներով: Նրանք ցինիկաբար սեփական ժողովրդի առջեւ ողջ աշխարհով մեկ հայտարարում են, որ «մոտակա տարիներին Հարավային Կովկասի քարտեզից կանհետանա Հայաստան պետությունը, քանի որ այդ ժողովուրդն իրավունք չունի ապրելու տարածաշրջանում»: Այդպիսով, անվերջ ոճրագործությունների եւ վայրագությունների համար մեղանչելու փոխարեն, ահաբեկիչներին դատելու փոխարեն մենք այսօր լոկ զենքի զրնգոցն ենք լսում եւ ռեվանշիզմի սպառնալիքներ, նույնիսկ նորագույն պատմության փաստերի կեղծում եւ հայ ժողովրդի արժանապատվությանը դիպչող անվերջ վիրավորանքներ:



Ցանկանում ենք հիշեցնել ձեզ, որ եթե Թուրքիան, մաքրելով իր պետական արխիվները, ցինիկաբար հրավիրում է պատմաբաններին այնտեղ որոնել Հայոց ցեղասպանությունը վկայող փաստաթղթեր, ապա Սումգաիթի եւ Բաքվի դեպքում բոլոր վկայությունները պահպանվել են:



Մեքն խորապես համոզված ենք, որ միայն Սումգաիթի եւ Բաքվի ջարդերի կազմակերպիչների արդար դատաստանից հետո հնարավոր կլինի հուսալ, որ երկու ժողովուրդները իրենք կգտնեն մերձեցման եզրեր, որոնք առավել հուսալի ուղին են դեպի իրական խաղաղությունը տարածաշրջանում: Եվ միայն այն ժամանակ հնարավորություն կընձեռվի նստել բանակցությունների սեղանի շուրջ բոլոր հարցերը լուծելու համար:



Մենք` հանրահավաքի մասնակիցներնս, ինչպես նաեւ Սումգաիթի եւ Բաքվի բազմաթիվ զոհերս, պահպանելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տառն ու ոգին, պնդում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա Միջազգային տրիբունալ հիմնի այն անձնաց դատական հետապնդման նպատակով, ովքեր պատասխանատու են Ադրբեջանի տարածքում` 1988թ. փետրվարին Սումգաիթում եւ 1990թ. հունվարին Բաքվում կատարված միջազգային իրավունքի լուրջ խախտումների համար: Եվ միայն դրանից հետո մենք կարող ենք խոսել արդարության հաղթանակի մաասին, առանց որի երբեք չի հաստատվում հուսալի խաղաղություն», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---